Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ռոբոտաշինության միջազգային Օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը

 Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 18-ին, «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ու Softconstruct ընկերության գործընկերությամբ Կովկաս համալիրում տեղի է ունենում միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:

 Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայ տօլիմպիադան այս տարի հանդես է գալիս նոր ձևաչափով: Օլիմպիադայի շրջանակներում տեղի է ունենում նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը: Ցուցահանդեսում այսպահին ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին նվաճումներն և նորարարական տեխնոլգիաները:

 ՌՀՕ-ի հայաստանյան փուլին մասնակից 18 թիմերը այս տարի մրցում են «PowerBots – Էներգետիկայի ապագան» թեմատիկայի ներքո՝ նպատակ ունենալով կատարելվերականգնվող էներգիայի գործածմանն ուղղված առաջադրանքներ

Ըստ այօրվա օլիմպիադայի արդյունքների՝ բարձր ցուցանիշ գրանցած թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:

 Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը առանձնահատուկ  նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը: