Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» Գյումրիում վստահ հաղթեց հունգարական «Ֆեհերվարին»

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Գյումրիում հանդիպեց հունգարական «Ֆեհերվարի» հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց Դմիտրիյե Պոբուլիչը: Երկրորդ կեսի 85-րդ րոպեին արարատցի Սիլուեն երկու պաշտպանների հետ պայքարում կրկնապատկեց այն:

Այդպիսով, «Արարատը» երկու խաղերի արդյունքներով հաղթեց 3:1 հաշվով և մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Շլյոնսկ» - «Պայդե» զույգի հաղթողի հետ: