Օրացույց․ 15-ը հուլիսի․ Մալարիայի վարակի դեմ պայքարում են գամբուզիա տեսակի ձկներով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի հուլիսի 15-ին աղետի գոտի այցելած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանից շիրակցիները պահանջում են պաշտոնանկ անել մարզպետ Արարատ Գոմցյանին։Տեղում անցկացված խորհրդակցությամբ որոշում չկայացվեց, փոխարենը Քոչարյանը խոստումներ տվեց տնակներում ապրող շիրակցիներին:
1999-ի այս օրը մշակույթի փոխնախարարի պաշտոնից հրաժարվում է կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։Նա լրագրողներին տեղեկացնում է, որ պաշտոնը խանգարում է ֆիլմ նկարելուն։ Փոխնախարարը պատրաստվում է նկարել «Լռության սիմֆոնիա» ֆիլմը:
Կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը 1999-ի այս օրն այցելում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինհրապարակ։ Տեղապահը տեղեկացավ, որ շինարարության ծավալները դանդաղել են ֆինանսական պատճառներով։ Նա ճարտարապետին խոստանում է, որ անհրաժեշտության դեպքում կվաճառի սեփական հագուստը:
Մասիսի շրջանում մալարիայի վարակի դեմ պայքարում են գամբուզիա տեսակի ձկներով, որոնք ուտում են գետերում անոֆելես տեսակի մոծակների դրած ձվերը։ Շրջանում դեռ կա մալարիայով հիվանդ 16 մարդ։ Բնակչությանը խորհուրդ է տրվում տներում աթար վառել, որոնց ծուխը թմրեցնում է մոծակներին։
2000 թվականի հուլիսի 15-ին Ռոբերտ Քոչարյանն այցելում է Ջրաշխարհ, ափսոսանք հայտնում, որ նախագահ մարդ է, չի կարող հագուստը հանել ու մտնել ջուրը։ Բացառապես պետական պատվերով աշխատող Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի կոլեկտիվն ուզում է սեփականաշնորհել հիվանդանոցը։
Պետությունը 160 միլիոն դրամ է պարտք հիվանդանոցին։ Կոլեկտիվը փող չունի գնելու համար, ուրիշին էլ տալ չի ուզում, ուրիշը հազիվ թե պահպանի պետպատվերը։
2000 թվականի հուլիսի Հայաստանի գրապահոցները թեթեւանում են 18 հազար գրքով։ Արտգործնախարար Օսկանյանի գերմանացիներին տված խոստումն իրականացվում է՝ նրանց է վերադարձվում իրենց գիրը։ Այն Գերմանիայից Հայաստան էր բերվել 1947-ին առանց օրինական փաստաթղթերի։
2009-ի այս օրն առավոտյան վթարվում է Թեհրան-Երեւան ՏՈՒ-154 ինքնաթիռը, զոհվում է 168 մարդ, որոնցից 6-ը Հայաստանի քաղաքացի է ։Զոհերի մեջ է Իրանում Վրաստանի դեսպանի կինը։ Վթարի պատճառները պարզ չեն։ «Զվարթնոց» օդանավակայանում օգնություն է ցուցաբերում զոհերի հարազատներին։
2010-ի այս օրը երգահան Ռուբեն Հախվերդյանը չի հասկանում, թե հայ-թուրքական երկխոսությամբ ինչ գործընթաց է սկսել Սերժ Սարգսյանը։Ամեն ինչ շատ գաղտնի է արվում։
2012-ի հուլիսի 15-ին Հայաստանի Ազգային Ժողովը մեկնում է արձակուրդ։ Գալուստ Սահակյանը սակայն տեղում է ինչպես միշտ։ Ինքը հանգստի կարիք չունի։