Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 15.07.
A A
Սպորտ

Գևորգ Ղազարյանը վերադարձավ «Փյունիկ»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել 33-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։

Նա հենց «Փյունիկ» ակումբի սան է։ Հայաստանի հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 76 խաղ, խփել 14 գոլ։ «Փյունիկի» կազմում Գևորգ Ղազարյանն անցկացրել է 61 խաղ և դարձել 30 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։