Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հ2
A A
Հասարակություն

ԲԸՏՄ-ն՝ հունիսի 28-ից հուլիսի 9-ն կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 78.039.217 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով  նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 44 դեպք, որից 42-ով հաշվարկվել է 74.981.956 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

      Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 57.261 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Ընդերքի պահպանության ոլորտ

 

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

 

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

     ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 21 գործ (ընդհանուր՝ 2.117.400 ՀՀ դրամ)

 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.224.420 ՀՀ դրամ: