Բացել լրահոսը Փակել լրահոսը
140721JrayinKomiteNakhagNshanak
A A
Պաշտոնական

Արցախում նոր ջրային համակարգերի կառուցումը՝ առաջնային խնդիր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը հուլիսի 14- ին այցելել է ԱՀ ջրային կոմիտե և կառույցի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ նախագահ Գեորգի Հայրիյանին։ ԱՅս մասին հայտնում են Արցախախի նախագահի աշխատակազմից։ 

Հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթելով Գեորգի Հայրիյանին՝ Կարեն Շահրամանյանը նշել է, որ ԱՀ նախագահի կադրային այս որոշումը պայմանավորված է նրա՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ունեցած աշխատանքային մեծ փորձով, գիտելիքներով և մարդկային որակներով։

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը խոսել է նաև հետպատերազմյան շրջանում ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին՝ ընդգծելով, որ խմելու և ոռոգման ջրերի նոր համակարգերի կառուցումն ու բնակչության գյուղատնտեսական և կենցաղային կարիքների համար ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը լինելու են նորաստեղծ կառույցի առաջնահերթությունները։ Այս համատեքստում Կարեն Շահրամանյանը հանձնարարել է ԱՀ ջրային կոմիտեի նախագահին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտել կազմակերպչական աշխատանքներն ու առկա ջրային համակարգերի գույքագրումը և սկսել նոր համակարգերի կառուցման ծրագրերի իրականացումը։