Բացել լրահոսը Փակել լրահոսը
187021809_3711140325682021_3646169671827599756_n
A A
Պաշտոնական

Շուշիի մոտակայքում կրակոցներ են հնչել

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆբ-ի իր էջում գրել է․ 

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

 
Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
 
Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել է Գեղամ Ստեփանյանը: