Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կարեն Վարդանյանը կանխագուշակեց, բայց չտեսավ այս դաժան իրականությունը (տեսանյութ)

Կարեն Վարդանյանի մտերիմները, հարազատները, գործընկերները հավաքվեցին միասին վերհիշելու միշտ ներկայում ապրող մեր ազգային անկախ պետականության կերտողին, արդար պայքար ու բովանդակային գործ սովորեցնողին ու այդ գործը մեզ փոխանցողին։

«Մեկ տարի է, ինչ Կարեն Վարդանյանը մեզ հետ չէ։ Մի դաժան տարի, որ նա այնքան պետք էր մեզ և Հայաստանին։ Կարեն Վարդանյանը չկա, բայց կա նրա գործն ու նրա ժառանգությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նրա գործընկեր Ժենյա Ազիզյանը։

Կարեն Վարդանյանի ընտանիքի անդամներն ու ընկերները փորձում են հիմնադրամի միջոցով իրագործել նրա իղձերը։

«Կարենը 1988-ից մեր քաղաքական «ՍԻՄ» կուսակցության հիմնադիրներից էր։ Նրան անվերապահորեն վստահում էին Լեոնիդ Ազգալդյանը, Շահեն Մեղրյանը, Արթուր Մկրտչյանն ու մեր մյուս հերոս տղաները։ Նա կանխագուշակում էր մեր այսօրյա դաժան իրականությունը, հիշեցնում, որ պետք է սթափվել, բայց ասողին լսող էր պետք»,- ընդգծում է Հրանտ Խաչատրյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում