Բացել լրահոսը Փակել լրահոսը
09.04.12-5473նիգերիա-պայթյուն
A A
Հասարակություն

Արցախում ականի պայթյունից վնասվածք ստացած տղամարդու ոտնաթաթն անդամահատել են

 Հուլիսի 12-ին ականի պայթյունից վիրավորվել է Արցախի ԱԻՊԾ փրկարարներին ուղեկցող աշխատակիցը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ 

Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ, ականի պայթյունից ոտքի վնասվածք ստացածը Նորայր Փարսադանյանն է։

Նրան առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ստեփանակերտի բուժհաստատություն, անդամահատել ոտքի վնասված հատվածը՝ ոտնաթաթը։