Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, որը չի թափվում Մեղրի գետը. Արման Թաթոյան (տեսանյութ)

Ադրբեջանական զինծառայողները 5 տարուց ավելի է փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 

«Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը Զվարագետ վտակի, այն այլևս չի միանում Մեղրի գետին, այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լրջագույն խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»,- հայտարարեց Թաթոյանը։