A
A
174 միլիոն դոլար ներդրում արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄինչև 2025 թվականը մեր երկրում կկառուցվի 200 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Այն տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, ներդրվելու է մոտ 174 միլիոն դոլար։ Մրցույթում հաղթել է էմիրաթական «Մասդար» ընկերությունը։ Բաժնեմասի 85 տոկոսը հենց «Մասդարինն» է, 15 տոկոսը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդինը։ Ծրագիրը նաև սոցիալական բաղադրիչ ունի, նախատեսվում է 320 միլիոն դրամի չափով տարածքային զարգացման վճար տրամադրել այն երկու համայնքներին, որոնց հողատարածքներում արևից էներգիա է արտադրվելու։