Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իտալիան 11մ հարվածներով հաղթեց Անգլիային և երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչում  Իտալիայի հավաքականը 11մ հարվածներով հաղթեց Անգլիայի ընտրանուն և հռչակվեց չեմպիոն:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղը հաջող սկսվեց տանտերերի համար, որոնք արդեն 2-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ պաշտպան Լյուկ Շոուն: Առաջին խաղակեսում, ինչպես նաև երկրորդի սկզբում, գնդակին ավելի շատ տիրում էին իտալացիները, սակայն նրանց երկար ժամանակ չէր հաջողվում ստեղծել վտանգավոր պահ։ Եվ ահա, 67-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարությունը: Խառն իրավիճակում աչքի ընկավ պաշտպան Լեոնարդո Բոնուչին:

Այդ գոլից հետո Անգլիայի հավաքականը սկսեց ավելի ակտիվ գործել, սակայն այդպես էլ չկարողացավ ստեղծել վտանգավոր պահ: Իտալացիները բավարարվելով ձեռք բերածով, սկսեցին ավելի զգույշ գործել: Արդյունքում, հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի` 1:1: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք առավել հաջող իրացրին իտալացիները` 3:2:

 

Այդպիսով, Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ իտալացիները մրցաշարում հաղթել էին 53 տարի առաջ, 1968 թվականին:

 

 

Խաղի վիճակագրություն

Իտալիա - Անգլիա

62 % - Գնդակի տիրապետում - 38 %

20 - Հարվածներ - 6

21 -  Խախտումներ - 13

3 - Անկյունայիններ - 5

5 - Խաղից դուրս - 1