A
A
Ռուս խաղաղապահները շարունակում են վերահսկողությունը Լաչինի միջանցքում
Աջակցիր «Ա1+»-ինՌուս խաղաղապահները շարունակում են վերահսկողություն իրականացնել՝ ապահովելու հրադադարի ռեժիմի պահպանումը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի, ապրանքի տեղափոխման անվտանգությունը։ Այս մասին վստահեցնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական խաղաղապահ առաքելության դիտորդների անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստվածության միջոցառումներ ու մարզումներ՝ կանխելու հնարավոր հարձակումները դիտակետի վրա։
Ռուսական խաղաղապահ առաքելության դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» համակարգերով։