ՌԴ-ում դատավճիռ է կայացվել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով
Աջակցիր «Ա1+»-ինՄեղադրական դատավճիռ է կայացվել թայլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով մեղադրյալների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի մոսկովյան գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովային։
Ինչպես պարզել է հետաքննությունը, հանցագործության կազմակերպիչը երկու հանցակից է գտել. մեկը հետևել է Նախիմովի պողոտայում գտնվող շենքի մուտքին, որտեղ բնակվել է տուժողը: 2019 թ․-ի նոյեմբերի 13-ի երեկոյան, երբ մարզիկը դուրս է եկել փողոց, չարագործը մոտեցել է նրան և սպանել գլխին արձակած կրակոցով, այնուհետև հեռացել հանցակցի ավտոմեքենայով:
2019թ․-ի նոյեմբերին հաղորդվել էր, որ Մոսկվայի Նախիմովի պողոտայում գտնվող շենքի մոտ անհայտ անձը կրակոցով սպանել է թայլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ազգությամբ հայ Աշոտ Բոլյանին։ Քննչական կոմիտեում նշում էին, որ բռնցքամարտիկի սպանությունը կարող էր կապված լինել նրա ձեռնարկատիրական գործունեության հետ։
«Ապացույցները երդվյալ ատենակալների կոլեգիայի կողմից բավարար են ճանաչվել 1971, 1982 և 1984 թվականներին ծնված երեք տղամարդկանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար»,-ասել է Իվանովան։