Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը․ Մարության (տեսանյութ)

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը․ այս մասին գրառում է կատարել երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:

Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար:

Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝  նպատակին հասնելու համար»,-գրել է նա: