Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zangezuri-pxndzamolibdenayin-kombinat-e1532979317794
A A
Հասարակություն

Խուզարկություններ են իրականացվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաների տներում․ Aravot.am

Ըստ Aravot.am-ի աղբյուրների, բացի Քաջարանի համայնքի ղեկավարի տունը խուզարկելուց՝ խուզարկություններ են իրականացվում նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց տներում։

Մասնավորապես խուզարկել են Քաջարանի նախկին փոխքաղաքապետ Արա Դավթյանի բնակարանը, որը ներկայումս կոմբինատում է աշխատում։ Նույն աղբյուրի տեղեկություններով, բերման է ենթարկվել կոմբինատի իրավաբանապայմանագրային բաժնի պետ Արա Ղոնյանը։ Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի տունը, ավտոմեքենան, ավտոտնակը խուզարկությունից հետո տեղափոխում են Երեւան։