Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինամթերք
A A
Հասարակություն

Պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Արցախի բոլոր շրջաններում

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները պայթեցման աշխատանքներ կիրականացնեն բոլոր շրջաններում: 

Արցախի տարածքից հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում:

Միաժամանակ  ծառայության սակրավորները, «The Halo trust» կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հանրապետության բոլոր ուղղություններում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ: