Բացել լրահոսը Փակել լրահոսը
դցֆռտցֆ
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սիբիրախտի պատվաստանյութերը հայտնաբերվել են անասնաբույժի տան սառնարանում (տեսանյութ)

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Առաջին Ալիքին տված հարցազրույցում խոսեց  Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում սիբիրյան խոցի դեպքերի մասին՝ ընդգծելով, որ դեպքերը միմյանց հետ կապ չունեն։ Փոխարենը, ըստ մասնագետի, սիբիրախտի տարածման պատճառը կապ ունի բնակլիմակայան պայմանների հետ՝ այս տարի երաշտ էր։

Գեղարքունիքում ասնասնագլխաքանակը, Ավետիսյանի խոսքով, պատվաստված էր։ Փոխարենը Շիրակի մարզում անասունները պատվաստված չեն եղել։

«Անասնաբույժը, որն ինքնասպան եղավ, ստորագրել էր տվել գյուղացիներին մատյանների մեջ, որ պատվաստել է, բայց չէր պատվաստել։ Ողբերգական դեպքից մեկ օր առաջ մեր տեսուչներն իրենց սառնարանից գտան պատվաստանյութի ողջ խմբաքանակը»,-մանրամասնեց Գեորգի Ավետիսյանը։

Մանրամասները դիտեք Առաջին Ալիքի տեսանյությում։