Եվս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Աջակցիր «Ա1+»-ինԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։