Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Պաշտոնական

Երևանի Աբովյան փողոցում «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույց կտեղադրվի

Վաղը` հուլիսի 2-ին,  Երևան քաղաքի Աբովյան փողոցի 54 հասցեի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ, և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ լուսացույցի աշխատանքը կկարգավորվի հետիոտների միջամտությամբ։