Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար շուռ եկած մեքենա
A A
Պաշտոնական

Սպիտակ-Երևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:47-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ո․, 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ գլորվել ձորը․ վարորդը և ուղևորը (Ռ․ Ո․, 1959 թ․) տեղում մահացել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, դիերն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։