Բացել լրահոսը Փակել լրահոսը
146129
A A
Պաշտոնական

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն․ Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
 
Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
 
Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։
 
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։