Բացել լրահոսը Փակել լրահոսը
205761102_431154828434544_8375939654529690100_n
A A
Հասարակություն

Սարյանի պուրակի ոռոգման համակարգն ապահովող ցայտիչները վնասել և գողացել են

Երևանի Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

«Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։ Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ պուրակում լուծվել է ոռոգման հարցը։ Մենք ջանք, ժամանակ ու ռեսուրս չենք խնայում վերականգնելու Երևանի առանց այն էլ սակավ կանաչ գոտիները։ Խնդրում և հորդորում ենք չավելացնել խնդիրներն ու չփչացնել եղածը»,- նշում են ՀՈԱԿ-ից։

Կառույցից նաև հայտնում են, որ դրանք վերականգնելու համար կրկնակի գումար են վճարում համայնքային բյուջեից։