A
A
Գորիսում շինարարական եռուզեռ է․ Ս․ Պապիկյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը գրել է․
#Գորիսում շինարարական եռուզեռ է
Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։
Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։
Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցությամբ, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։
Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը: