Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (1)
A A
Հասարակություն

Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 27-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում առանց ուղեփակոցի կարգավորվող հատվածում՝  Զարթոնք գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան–Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes մակնիշի  ավտոմեքենան: Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Mercedes-ի ուղևորներ, Զարթոնք գյուղի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Բ.-ն, 64-ամյա Մարտուն Բ.-ն, 62-ամյա Հասմիկ Բ.-ն և 9-ամյա Մարտուն Բ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն: