Բացել լրահոսը Փակել լրահոսը
dfaad7a1d93aa9087b832b7ee36e2973
A A
Հասարակություն

Պայթյուն Արմավիրի մարզի տներից մեկում․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանությանՎաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:  

Ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հատակի վրա, բերանքսիվայր, հայտնաբերել են տղամարդու դի:   Տեղում Ա. Ֆիշյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նշված տանից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:   Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:  

Նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանը դեպքի վայրում զննություն է կատարում:   Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ասատրյանն էր, իսկ վիրավորը Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանն է:  

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ենն նախապատրաստվում:   Ըստ նախնական տեղեկությունների, տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: