Բացել լրահոսը Փակել լրահոսը
205627988_850003915873974_1037992758231828971_n
A A
Պաշտոնական

Լուրը, թե ադրբեջանցիները արցախցիներին զանգով առաջարկում են վաճառել բնակարանը, չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԱԾ

Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», Արցախի ԱԱԾ-ն իրազեկում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Հորդորում ենք զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց։

Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ»,- ասված է իրազեկման մեջ։