Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հավաք կանցկացնի Դիլիջանում

«Փյունիկ» ՖԱ-ն այսօր մեկնել է 2021/22թթ մրցաշրջանի առաջին նախապատրաստական հավաքին։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը հունիսի 23-ից հուլիսի 6-ը մարզումներ կանցկացնի Դիլիջանում։

Հավաքի շրջանակում կանցկացվեն ընկերական խաղեր։ Հավելենք, որ «Փյունիկը» մարզումները վերսկսել է հունիսի 18-ից։ Արձակուրդից հետո թիմի կազմը համալրել է 5 նոր խաղացող։ Նրանք են Յուրի Գարեգինյանը, Հայկ Իշխանյանը, Վասպուրակ Մինասյանը, Էդգար Մովսեսյանը և Արամ Քոչարյանը։