Բացել լրահոսը Փակել լրահոսը
image (1)
A A
Պաշտոնական

ՍԱՏՄ հորդորը՝ +41 աստիճանի շոգին դիմակայելու համար

Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան,
 
որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է`
 
✅խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում,
✅հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,
✅ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
✅հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
✅հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ,
✅չաղտոտել շրջակայքը,
✅շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին,
✅չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով,
✅խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին։