Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը համերաշխության ձեռքը նախկիններին չէր ուղղում․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը չի կարծում, որ Սահմանադրական դատարանը կարող է անվավեր ճանաչել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։

«ՍԴ-ն այդքան մեծ հեղինակություն չունի, որ անվավեր ճանաչի այս ընտրությունները։ Եվ ես՝ որպես մարդ, նրանց խորհուրդ չեմ տա դա անել։ Ժողովրդի ընտրությանը դեմ գնալը նրանց համար վատ կավարտվի։ Դատարանների նկատմամբ ժողովրդի մեջ եղած տրամադրությունները սարսափելի են։ Կադրերում երևում է, թե ոնց են մարդկանց ծեծում, բայց դատարանները բաց են թողնում այդ ծեծողին, բռնություն կիրառողին։ Այս ընտրություններին ժողովուրդն արտահայտեց իր որոշումը, և ես խորհուրդ չեմ տա ժողովրդի կամքի դեմ դուրս գալ»,- ասում է նա։

Անդրադառնալով քաղաքական ուժերին համերաշխության ձեռք մեկնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը, քաղաքագետը գտնում է, որ վարչապետի պաշտոնակատարն իր կոչը նախկին իշխանություններին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին չէր ուղղել։ Ասում է, դա ուղղել էր հենց այն կուսակցություններին, որոնց հետ այսօր արդեն հանդիպեց։

Նախընտրական շրջանում քննարկումներ կային, թե Ռուսաստանն աջակցում է Ռ․Քոչարյանի գլխավորած դաշինքին։ Ս․Գրիգորյանն ասում է, միգուցե ռուսական որոշ շրջանակներ աջակցել են նրան, բայց, եթե Կրեմլը աջակցեր, դա կզգայինք․ «Բայց մենք դա չզգացինք»։ 



Մանրամասները՝   տեսանյութում