Բացել լրահոսը Փակել լրահոսը
12
A A
Հասարակություն

Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է  մատուցել Մեծ հայրենականում  զոհված մարտիկների հիշատակին

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Վաղարշակ Հարությունյանը՝  Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ  այցելել է  Հաղթանակի  զբոսայգի,  ծաղկեպսակներ  դրել  անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Այս մասինն հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Այնուհետեւ նրանք այցելել  են Վետերանների միություն՝  հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին:

Հիշեցնենք, որ 80 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչեցին նաեւ մեր հայրենակիցները. անգնահատելի է հայերի ներդրումն ընդհանուր հաղթանակի նվաճման գործում: Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում: