Բացել լրահոսը Փակել լրահոսը
203655278_1213147069127527_2946291019859107459_n
A A
Հասարակություն

Մահացել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատարը

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Բալտայանի մահվան կապակցությամբ ընտանիքին և հարազատներին:
 
Ալեքսանդր Բալտայանը քաղաքացիական ավիացիայում իր գործունեությունը սկսել է 1972 թվականից: Իրականացրել է թռիչքներ ԱՆ-2, Իլ-18 և Տու-134 օդանավերի վրա՝ որպես հրամանատար: Իր ավիացիոն գործունեության ընթացքում երկար տարիներ զբաղեցրել է թռիչքային ղեկավար պաշտոններ: Եղել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատար։
 
Ավիացիայի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, ունի այլ պարգևներ։
 
Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող անվանի օդաչու Ալեքսանդր Բալտայանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: