Բացել լրահոսը Փակել լրահոսը
203960295_519854286126897_1728134864815206321_n
A A
Հասարակություն

Վարույթ է ընդունվել անչափահաս երեխային ապրուստի միջոց վճարելուց խուսափելու գործը․ ԱՀ ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով սահմանված իր երկու անչափահաս երեխայի համար ապրուստի միջոց վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ԱՀ ՔԿ-ն։
 
ԱՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: