Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աջափնյակում «բանդա» կա, 40-50 հոգի զինված էին. մեր աշխատողները կանգ չառնեին, մարդասպանություն կլիներ (տեսանյութ)

Աջափնյակ համայնքում քանդում և ապամոնտաժում է իրականցվել 34 հասցեներում։Այնտեղ գործում են հանցավոր խմբեր։ Այս մասին ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ նամակներ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ՀՀ ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրվում է, թե ինչ սխեմաներով են գործում դրանք․ «Դրանց մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններից։ Այսինքն, գործում է մի բանդա։ Մենք մեր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անում ենք։ Բայց նաև մեր աշխատակիցների կյանքին է վտանգ սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, հավանական է, որ այնտեղ մարդասպանություն տեղի կունենար։ 40-50 մարդ ոչ սթափ վիճակում զինված, հարձակվել են նրանց վրա»։

Մարությանը նշեց, որ սա այդպես չի շարունակվի, քանի որ արդեն հստակ ունեն իրենց ծրագիրը։ Նա բնակիչներին հայտնեց, որ քիչ է մնացել այն պահին, որ իրենք շատ կտրուկ գործողություններ են անելու և իրավական առումով ամուր են լինելու։