Փաշինյանի ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շտաբում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանի քաղաքացին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է, և ժամանակն է վերականգնել հանրային և ազգային միասնությունը:
«Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խոսեց, և ժողովուրդը կայացրեց իր որոշումը: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն, և ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»,- «Քացաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում համակիրների հետ հանդիպմանը նշեց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն: Նա հավելեց՝ եկել են մի հանգրվանի, երբ պիտի զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով: