Բացել լրահոսը Փակել լրահոսը
անկախ դիտորդ
A A
Քաղաքականություն

Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ուղղորդել է ընտրողներին.«Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով`
34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին։
 
9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքումացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են կագնում, որ կարողանան տեսնեն ընտրողի քվեարկությունը։
10/32 տեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք էին բաժանում։ Այդ անձանց իրավապահները այս պահին բերման են ենթարկում։
 
9/21 տեղամասում հանձնաժողովի նախագահն անգործություն է կատարել, ինչի արդյունքում խաթարվել է պրոցեսի օրինականությունը։
 
8/36, 10/03, 23/54 և 34/08 տեղամասերում ընտրողներին պարբերաբար չեն տվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը։
 
Գյումրիում երկու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծման նախապատրաստման մասին (տեղամասերի համարները տվել ենք իրավապահներին)։
 
Այս մասին հայտնում  է Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դավիթ Իոաննիսյանը։