Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hungaria
A A
Սպորտ

Հունգարիան ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հետ և պահպանեց փլեյ-օֆֆ մտնելու շանսը. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի 2-րդ տուրի հերթական խաղում Հունգարիայի հավաքականը սեփական դաշտում ընդունեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն:

Ֆրանսիացիները ամբողջ հանդիպման ընթացքում չնայած խաղային մեծ առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան հաղթանակ տանել: Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում դաշտի տերերն անսպասելի հակագրոհի օգնությամբ բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Օտիլիո Ֆիոլոն: Երկրորդ խաղակեսում աշխարհի չեմպիոնների հաջողվեց միայն հավասարեցնել հաշիվը: 66-րդ րոպեին ֆրանսիացիների փրկարար գոլը խփեց Անտուան Գրիզմանը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի: 

Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 4 միավոր և գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը: Հունգարիայի ընտանին առաջին միավորը վաստակեց առաջնությունում և բարձրացավ 3-րդ տեղ: Թիմը պահպանում է փլեյ-օֆֆ մտնելու շանսը:

 

Խաղի վիճակագրություն

Հունգարիա - Ֆրանսիա 

 

39 % - Գնդակի տիրապետում - 61 %

5 - Հարվածներ - 15

20 -  Խախտումներ - 25

1 - Անկյունայիններ - 3

0 - Խաղից դուրս - 1