Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Երևանի Փարոսի անտառ-պուրակում այրվում է խոտածածկույթ

Հունիսի 19-ին, ժամը 16:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարոսի անտառ-պուրակում այրվում է խոտածածկույթ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին։