Բացել լրահոսը Փակել լրահոսը
71046_b
A A
Պաշտոնական

Աղին և Բագրավան գյուղերի մոտ մոտ 35 հա խոտածածկույթ է այրվել

Հունիսի 18-ին, ժամը 15:48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղին-Բագրավան գյուղերի մոտակա տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղին գյուղի «Գեղոբա» կոչվող հանդամասում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:38-ին, մարել՝ 17:53-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։