Բացել լրահոսը Փակել լրահոսը
199287389_1002097347197636_2672657404530451070_n
A A
Պաշտոնական

Սպառնալիքների վերաբերյալ ստացված դիմումները դուրս են մեր լիազորությունների շրջանակներից․ ՀՀ ԱԱՏՄ

ՀՀ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է․
 
Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հեռախոսահամարներին ստացված բողոքները և մամուլի հրապարակումներն առ այն, որ գործատուները վերջին օրերին աշխատողներին (որպես աշխատանքային հարաբերությունները շարունակելու պայման) ուղղորդում են հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է.
 
☑ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
 
☑ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում),
 
☑ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել գործատուի նախաձեռնությամբ, մինչդեռ, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը սպառիչ սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, և ընտրություններին չմասնակցելը աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի կարող հանդիսանալ։
Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ (կայացած փաստ) քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝
 
[email protected] էլեկտրոնային հասցեով,
• 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով,
• էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am):
 
Բողոքներ ստանալու դեպքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընթացք կտա դրանց և կիրականացնի օրենսդրությամբ սահմանված կարգով վարչարարություն։
 
Սպառնալիքների վերաբերյալ ստացված դիմումները դուրս են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից. քաղաքացիները կարող են դիմել իրավապահ մարմիններին։
Նշենք որ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից (մասնավոր հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):
 
Հարգանքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
ԱԱՏՄ թեժ գիծ՝ 8107։