Բացել լրահոսը Փակել լրահոսը
194146489_320453822913258_7059830997318145461_n
A A
Պաշտոնական

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձը ձերբակալվել է խախտումով․ հայտարարություն

Հայտարարություն
 
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ շրջանցելով Ընտրական օրենսգրքի հստակ պահանջը՝ ձերբակալվել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձ։ Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ դա հնարավոր էր կատարել միմիայն, եթե այդ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Տվյալ դեպքում ձերբակալումը տեղի է ունեցել այդ անձի բնակարանում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո: Այսինքն ակնհայտ է, որ խոսք լինել չի կարող հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո բռնված լինելու մասին:
Նման ձերբակալումը ակնհայտ ապօրինի է, իսկ այդ ձերբակալումն իրականացրած անձն ակնհայտ անեցել է իր պաշտոնեական լիազորությունները: Նշենք, որ ձերբակալումն իրականացրած պաշտոնատար անձի այդ արարքը ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քր.օր-ի 309-րդ հոդվածով:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ակնկալում է դատախազության հրատապ արձագանքը իրավունքի խախտումը վերացնելու, ինչպես նաև նշված պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու հարցում:
 
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտնել է՝  2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով։