Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 7 or
A A
Սպորտ

Եվրո-2020. 7-րդ օր. Ուկրաինայի և Հս. Մակեդոնիայի վերջին շանսը

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կկայանան 2-րդ տուրի հերթական երեք հանդիպումները:

Առաջինը միմյանց հետ կհանդիպեն C խմբի երկու հետնապահները` Ուկարիանան ու Հյուսիսային Մակեդոնիան: Ուկրաինացիները մեկնարկում 2:3 հաշվով զիջել են Նիդեռլանդներին, իսկ մակեդոնացի ֆուտբոլիստները պարտվել են Ավստրիային` 1:3: Այս խաղում պարտություն կրող թիմը միանշնական դուրս կմնա հետագա պայքարից:

Թիմերը 5-րդ անգամ են հանդիպում միմյանց հետ: Նախկինում կայացած պաշտոնական 2 խաղերում հաղթել են ուկրաինացիները, իսկ ընկերական 2 հանդիպումներից մեկն ավարտվել է ոչ-ոքի, իսկ մյուսում հաջողությունն ուղեկցել է մակեդոնացիներին:

Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն B խմբում հանդես եկող թիմերը` Դանիան ու Բելգիան: Դանիացիներն 1-ին տուրում պարտվել են Ֆինլանդիային` 0:1, իսկ ահա բելգիացիները հյուրընկալվելիս ջախջախել են Ռուսաստանին` 3:0: Դանիայի հավաքականն այժմ միակ թիմն է, որը միավոր չի վաստակել այս խմբում: Բելգիայի ընտրանին հաղթելու դեպքում կմտնի առաջնության հաջորդ փուլ` 1/8 եզրափակիչ:

Կողմերը նախկինում հանդիպել են 15 անգամ: Տարել են հավասար քանակությամբ` 6-ական հաղթանակ, և միայն երեքում չեն պարզել ուժեղագույնին: 2020թ կայացած երկու խաղերում Բելգիայի ընտրանին տոնել է երկու վստահ հաղթանակ` 4:2, 2:0: Դանիացիենրը բելգիացիներին վերջին անգամ հաղթել են 26 տարի առաջ` 1995 թվականին:

Այսօրվա ծրագիրը կավարտվի C խմբի երկու առաջատարների` Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականների մրցավեճով: Թիմերի միչև կայացած նախորդ 5 հանդիպումներում հաղթել են նիդեռլանդցի ֆուտբոլիստները` միջինը մեկ խաղում խփելով երեք գոլ: Ավստրիայի հավաքականը նարնջագույնների հետ պայքարում վերջին անգամ հաջողության հասել են հեռավոր 1984 թվականին, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում (1:0):

Այսօր հաղթող թիմը միանշանակ կմտնի փլեյ-օֆֆ, իսկ ոչ-ոքիի դեպքում ամեն ինչ կախված կլինի խմբի մյուս` Ուկրաինա - Հս. Մակեդոնիա հանդիպման արդյունքից:

Այսօրվա խաղերը կսկսեն ժամը 17-ին, 20-ին և 23-ին: