Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կանցկացվի ուսուցիչների պարտադիր ատեստավորում (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար հատկացվեց շուրջ 182 մլն ՀՀ դրամ։
 
Վերապատրաստումներն իրականացվելու են նոր ձևաչափով՝ բաց և մրցակցային դաշտում։ Վերապատրաստումների համար երաշխավորվել են 48 կազմակերպություններ։ Ուսուցիչները ունեն հնարավորություն նաև ավտոմատ հավաքել ատեստավորման համար անհրաժեշտ կրեդիտները՝ երաշխավորված շուրջ 30 դասընթացներից՝ հաշվի առնելով նաև նախորդող մի տարվա ընթացքում դասընթացն անցած լինելու հանգամանքը, փոխհատուցում ստանալ, եթե վճարել էին դասընթացին մասնակցության համար։