Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-8d84db913ace802be76ad7b99643eb1e-V
A A
Պաշտոնական

Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը

Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է մի շարք ընկերությունների գործունեության կասեցումը վերացնելու որոշումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Կաթնամթերք արտադրող ԽԱՔ ՍՊԸ-ն (Արարատի մարզ), պանրի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ.Կաթնառատ), ինչպես նաև հացի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԻՆԱՇՈՂ» ՍՊ ընկերությունն ու Ա/Ձ Ներսես Քիվոն (Երևան) վերացրել են իրենց արտադրամասերում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները և համապատասխանեցրել դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: