Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որպես բարի կամքի դրսևորում կարող եմ ասել, որ ինքնակամ պառկեն ասֆալտին, սելֆի անեն․ Փաշինյան (տեսանյութ)

Գորայքում նույնպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին աղուհացով և բուռն ծափերով են դիմավորում։ Քարոզարշավը «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է Սյունիքի մարզում։ 

Փաշինյանն անդրադարձավ անասնապահության զարգացման հարցին և այն համարեց կարևոր հատկապես Գորայքում․ «Այսօրվա միջավայրի տրամաբանությամբ Սյունիքում շատ խոսվում է արոտավայրերի տարածքի կրճատման մասին, բայց ես խորապես համոզված եմ, որ մենք հանրապետությունում արոտավայրերի խնդիր չունենք։ Մենք ունենք արոտավայրերի կառավարման խնդիր։ Սյունիքի մարզը հանրապետությունում ամենաշատ արոտավայրեր ունեցող մարզերից է։ Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ արոտավայրերի թեման այդքան լուրջ է դրված Սյունիքի մարզում»։

Այսօր Հանրապետությունում, նրա խոսքով, մեկ միլիոն հեկտար արոտավայր կա և եթե խոսվում է արոտավայրերի պակասի մասին, խնդիրը հիմնականում դրանց հասնելու մեջ է, ճանապարհների և կարգավիճակների․ «Կան արոտավայրերը, որոնք շատ վաղուց տրվել են վարձակալությունների և մի մասը «ոչ ինձ, ոչ քեզ» կարգավիճակով մնացել է»։

Սյունիք իրենց այցելությունը, Փաշինյանը նշեց, որ որոշակի քաղաքական իրադրություն փոխեց ամբողջ Հայաստանում, որովհետև ոմանք փորձ էին արել տպավորություն ստեղծել, թե Սյունիքը կամ սյունեցին հակադրված է մնացած Հայաստանին․ «Եվ երեկ այդ պրոպագանդիստական սուտը պարզապես ջարդուփշուր եղավ։ Փորձ են անում բոլոր հնարավոր ձևերով վերականգնել իրենց նախկին քարոզչական ստերը։ Ես մի շարք համայնքներում հայտարարել եմ, որ կան ապաշնորհ պաշտոնյաներ և բնակիչներին խոստացել եմ, որ այդ պաշտոնյաներին տեսնելու են ասֆալտի վրա պառկած։ Որպես բարի կամքի արտահայտում մեկ բան կարող եմ ասել՝ ես այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս առաջիկա օրերին ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտներին, սելֆի անել և դնել ֆեյսբուքյան էջերում»։