Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազատ հայրենիք Անդրիաս 1
A A
Քաղաքականություն

Անդրիաս Ղուկասյանը պատրաստ է բանավիճել Քոչարյանի հետ

Ազատ հայրենիք դաշինքի վարչապետի թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը աևձագանքել է Ա1+ի առաջարկին։
 
Հայտարարությունը՝ ստորեւ
 
Հարգելի ընկերներ
Բարձր եմ գնահատում Ա1+ հեռուստաընկերության առաջարկը բանավեճ կազմակերպել ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի առաջադրված վարչապետի թեկնածուների միջև դեմ առ դեմ ձևաչափով:
 
Վստահ եմ, որ այդպիսով դուք իրապես հնարավորություն եք ստեղծում Հայաստանի Հանրապետության ընտրողներին հունիսի 20-ի քվեարկությանն ընդառաջ ճիշտ կողմնորոշվելու համար: Ընդունում եմ Ձեր հրավերը մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճին, հունիսի 17-ին, ցանկացած ժամի և ցանկացած վայրում, Ձեր առաջարկած պայմաններով:
 
 
 
Հիշեցնենք, որ երեկ Ա1+ը բանավեճի առաջարկ էր արել բոլոր ուժերին: