Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Քաղաքականություն

Բանավեճի հրավեր 

Էլ  կացին, էլ մուրճ, էլ դուել, Էլ դագանակ, չհաշված  հայհոյախառն խոսքն ու  տարբեր հարթակներից մեկ-մեկու պատասխանելը։  Գորիսից պատասխան Վարդենիսում հնչածին, Արմավիրում  արձագանք՝   Գյումրիում ասվածին։

Շարքը կարելի է շարունակել․ առայժմ շատ քիչ   է եղել, որ   ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարները բանավիճել են դեմ դիմաց։   Արդեն հայտնի է, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանի հետ  բանավեճից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը։  9 ուժ էլ  հայտարարել են, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում են՝ մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։«Գելափ ինթերնեյշնլ»-ի  հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցման  վերջին տվյալների համաձայն՝  Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն արդեն հավասարվել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին եւ նույնիսկ անցել։ Հարց է ծագում՝ իսկ ինչպես կարձագանքեին մասնակից ուժերը, եթե նրանց բանավեճի հրավիրեր Ռոբերտ Քոչարյանը։ Ի դեպ,  Փաշինյանի բանավեճի հրավերին ի պատասխան՝ Քոչարյանն  նշել էր` պատրաստ է ցանկացած տիպի զենքով դուելի գնալ նրա հետ։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝   2002թ  եթերազրկված  եւ առ այսօր իր իրավունքների  համար պայքարող «Ա1+»-ը, որպես լրատվամիջոց, որը համատարիմ է անաչառ լրագրության եւ բոլորին հավասար հարթակ տրամադրելու իր սկզբունքներին,  որոշեց  հանդես գալ բանավեճ   կազմակերպելու առաջարկով։

Հանրային հրավեր ենք ուղարկում  եւ Ռոբերտ Քոչարյանին , եւ մյուս առաջնորդներին․ պատրաստ ենք կազմակերպել բանավեճը հունիսի 17-ին,   ցանկացած ժամի եւ ցանկացած վայրում։