Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի հարցերով նիստին (տեսանյութ)

Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի հարցերով նիստին:

Նախարարի պաշտոնակատարը իր խոսքում մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմագրավելու գործընթացում Հայաստանի առողջապահական համակարգն օգտագործել է ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերի շրջանակներում ստեղծված կարողություններն ու ուղիները, որոնք կարևոր նշանակություն են ունեցել COVID-19- ի դեմ պայքարում:

Անահիտ Ավանեսյանն հատկանշել է, որ գլխավոր ասամբլեայի հռչակագիրն ընդգծում է ՁԻԱՀ-ը որպես առողջապահական սպառնալիք կանխելու և դեպի Agenda 2030-ը առաջընթացն արագացնելու համար անհրաժեշտ հիմնական մոտեցումներն ու քայլերը:

Քիչ երկրներ են կարողացել նույնիսկ մասամբ հասնել նախորդ հռչակագրում սահմանված նպատակներին, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ նոր հռչակագիրը հաշվի առնի անդամ պետությունների առաջնահերթությունները և ռազմավարական նպատակները: