Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+Ispania 15.06.
A A
Սպորտ

Իսպանիան ու Շվեդիան Եվրո-2020-ի մեկնարկային խաղում գոլ չխփեցին և ոչ-ոքի խաղացին

Եվրո-2020-ի մրցումային 4-րդ օրվա վերջին խաղում Իսպանիայի հավաքականը Սևիլյայում ընդունեց Շվեդիայի ընտրանուն:

Հանդիպումը չնայած անցավ իսպանացիների տարածքային և խաղային առավելությամբ, սակայն ավարտվեց ոչ-ոքի, քանի որ տանտերերին այդպես էլ չհաջողվեց գտնել հյուրերի դարպասի գրավելու բանալին: Այդպիսով, Եվրոպայի 2020թ առաջնությունում գրանցվեց առաջին գոլազուրկ ոչ-ոքին:

Իսպանիայի և Շվեդիայի հավաքականները վաստակեցին 1-ական միավոր և այժմ կիսում են 2-3-րդ տեղերը E խմբում: Աղյուսակը գլխավորում է Սլովակիայի ընտրանին, որն մինչ այդ 2:1 հաշվով հաղթել է Լեհաստանի ազգային թիմին:

 

Խաղի վիճակագրություն

 

Իսպանիա - Շվեդիա

76 % - Գնդակի տիրապետում - 24 %

15 - Հարվածներ - 4

17 -  Խախտումներ - 10

6 - Անկյունայիններ - 1

2 - Խաղից դուրս - 1