Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Գործն Անվտանգությունում է, ես հետևողականորեն ձեր հետևից գալու եմ, դուք պիտի դատվեք․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

«Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի պետական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համոզված է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջամտության արդյունքում 15 գերիների վերադարձից հետո Իրանը և և Ֆրանսիան նույնպես կփորձեն նման միջնորդությամբ հանդես գալ։

«Հետո ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևն իրենց արհամարում է և չի տալիս։ Հետո իրենք փորձեն խնդիրներ լուծել։ Դժբախտություն է, որ փորձում են քաղաքականացնել այս խնդիրը, որն Ադրբեջանը առևտրի առարկա է դարձրել»,- ասում է նա։

ՍԲաբայանը նաև վստահ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կարող է իր բոլոր խնդիրները լուծել միայն ուժեղ բանակ ունենալու պարագայում։ Նա հիշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992թ երբ հայկական կողմը պարտվում էր, շատ արագ կարողացել են վերակազմակերպվել և հաղթանակներ տանել։ Հայկական կողմն ունեցել է մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցի գերիներ ու նույն կերպ նույն երկրների միջոցով աստիճանաբար վերադարձրել է։ Եղել է դեպք, որ մեկ հայ գերու դիմաց տվել են 47 ադրբեջանցի։ «Իրանը, Ֆրանսիան էլ զբաղվում են, որ իրենք էլ մի քանի գերի բերեն, իրենց դերը բարձրացնեն, ՌԴ-ն էլ դրան խանդով է վերաբերում։ Մենք էլ Իրանին ենք գերի տվել, Ֆրանսիացիներն են տարել, ՌԴ-ն, դա մեծ խանդ է»,- ասում է ՍԲաբայանը։

Անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած խնդիրներին՝ զենքի մատակարարման ուշացումներին, ոչ սարքին զենք մատակարարելուն և նման այլ հարցերին համարում է, որ ՌԴ-ն դա միտումնավոր է արել «Ես համարում եմ, որ, եթե ես ու դու դաշնակից ենք, դու անհապաղ պետք է անեիր»։

ՍԲաբայանը հիշեցրեց, որ 1992թ Ադրբեջանը 3,5 կմ խորությամբ մտել է Տավուշ, նախկին իշխանություններն էլ շրջանցող ճանապարհ են կառուցել։ «1992-ից Ադրբեջանը Նոյեմբերյանի տարածքում նստած է, էդ խի՞ չէիք գոռգոռում, տղերք։ Այն ժամանակ ձեռք չէ՞ր տալիս։ Շրջանցող ճանապարհ եք կառուցել, միլիոնավոր դոլար եք դրել»,- հիշեցնում է նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում